
Մայիսի 27- ին եւ 31- ին եւ հունիսի 11- ին եւ 12- ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման շրջանակներում կներկայացնի «Զույգ Արեգակներ» նոր բալետային ներկայացումը (բալետ 2 գործողությամբ, սցենար և բեմադրություն՝Ռուդոլֆ Խառատյանի, երաժշտություն՝ հավաքական 4-րդ դարից մինչև 21-րդ դարի հայ կոմպոզիտորներ
«Նարեկացու վերերկրյա խոսքի յուրահատուկ ռիթմերը, Թորոս Ռոսլինի մանրանկարչության կոմպոզիցիոն և գունային պլաստիկան, Արշիլ Գորկիի աբստրակտ մտածելակերպը կթելադրեն ժամանակակից խորեոգրաֆիկ լեզու՝ շրջանակված Մաշտոցի,Նարեկացու, Արամ Խաչատուրյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի և Աշոտ Արյանիերաժշտությամբ»,- հայտնում են «Բալետ2021» հիմնադրամից։
Նախագծի իրականացման համար 8 ամսյա ժամկետով «Բալետ2021» հիմնադրամը հրավիրել է 8 արտիստներ Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից և Իսրայելից: Պրիմերային ներկայացումների գլխավոր դերակատարումների համար հրավիրվել են առաջատար մենապարողներ Վաշինգտոնից և Շտուտգարտից:
«Զույգ Արեգակներ» բալետային ներկայացումը ներառված է Հայոց ցեղասպանության 100 ամյակի պետականմիջոցառումների ցանկում իրականացվում է «Բալետ2021» զարգացման հիմնադրամի աջակցությամբ և Հովնանյան հիմնադրամի ֆինանսավորմամբ:




