

Հայաստանյան քաղաքական դաշտը վերջնականապես ամայացավ. 50% աղքատ բնակչության ունեցող, արտագաղթը փրկության միակ ճանապարհ տեսնող, հուսալքության գագաթնակետին գտնվող երկրում չկա ազդեցիկ ընդիմադիր կուսակցություն: Սա քաղաքագետների գնահատական է:
Այլընտրանքային ուժ ԲՀԿ –ից այսօր ոչին չմնաց: Միայն այն, որ նորաստեղծ ԲՀԿ կուսկացությունը հանդես է գալու ընդդիմադիր դաշտում, ամեն դեպքում նման հայտարություն արեց ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Ու հենց այդ մասին հայտարարեց, ԲՀԿ –ում մեկը մյուսին հերթ չտալով լքեցին կուսակցություն շարքերը՝ միաբերան պնդելով, որ նոր կուսակցության որդեգրած քաղաքականությունը իրենց սրտով չէ, ու հակասում է իրենց սկզբունքներին:
Երբեմնի 36 հոգանոց ԲՀԿ խմբակցությունն այսօր ունի 24 պատգամավոր։ 11 ԲՀԿ-ականներ կուսակցությունից դուրս գալու դիմումներ են գրել։ Այս պահին դեռևս անհասկանալի է նաև ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կարգավիճակը: Վերջինս հայտարարել էր, որ այլևս կապ չունի ոչ կուսակցության, ոչ էլ խմբակցության հետ, բայց մինչ այս պահը Ծառուկյանը դիմում չի ներկայացրել խմբակցությունից դուրս գալու համար:
Ու անհասականլի է, թե Ծառուկյանը ինչ կարգավիճակում է, բայց որ խորհրդարանում լինելու է, դա փաստ է, քանի որ իշխանությունները այսպես ասած դա թույլ տվեցին, որ նա լինի ԱԺ -ում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ նիստերից նրա բացակայությունները համարեց հարգելի:
Ինչո՞ւ իշխանությունը միտքը փոխեց, և ինչպե՞ս Ծառուկյանի անհարգելի բացակայությունները հանկարծ դարձան հարգելի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանըա նշեց, որ. «Իշխանությունները երբեք չեն փոշմանում, դա իմ որոշելու խնդիրն է»:
Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը առաջին անգամ բարձրացրել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ գործադիր մարմնի հայտնի ելույթում՝ պնդելով, թե անցած մեկ տարվա ընթացքում Ծառուկյանը խորհրդարանի 145 նիստերից միայն 4-ին է մասնակցել, արհամարհել է իր ընտրողներին, և որ Հանրապետականը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար:
Նախագահը նշել էր, նաև որ չարիքը պետքէ հեռա քաղաքականուոյւնիից: «Արդյոք պատգամավորի կարգավիճակում հանդես եկող Ծառուկյանը չարիք չի կարող լինել հանրապետականի համար` Գալուստ Սահակյանը հստակ որևէ պատասխան չտվեց, այլ դիմեց դիվանագիտական լեզվի օգնությանը:
«Չարիքը… խոսքը վերաբերում է ընդհանուր երևույթներին և իրողություններին, այսինքն դա կոնկրետ էսպես անձնավորված չի կարելի ենթադրելի համարել»:
«Բարգավաճ Հայաստանը» գործելու է կառուցողական ընդդիմության դաշտում, ասում է ԲՀԿ –ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Հրաժարականներ այս պահին չեն պահանջի, իշխանափոխության խնդիր չեն դնի, հանրահավաքներ անցկացնելու որոշում չունեն ու այս պահին քան երբևէ անակեղծ խոստովանում է, թե ԲՀԿ ինչ նպատակ է հետապնդում:
«Գնում ենք 2018 թ ընտրություններին»:
Ի դեպ, այս երկուշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյանին ԲՀԿ խմբկացությունը կներկայանա նոր կազմով: ԲՀԿ նախագահի պաշտոնում Գագիկ Ծառուկյանին փոխարինած Նաիրա Զոհրաբյանը նաև խմբակցությունը կղեկավարի, քարտուղարի պարտականությունները կկատարի Վահե Էնֆիաջյանը։ Իսկ կշարունակվի արդյոք պատգամավորների արատահոսքը խմբակացությունից , ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը համոզված է, որ արտահոսքը կանգ է առել:




