Մշակույթ

Վրեժ Քասունին՝ Կահիրեի փառատոնի ժյուրիի նախագահ

Երգիծանկարիչ, անիմատոր, «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Վրեժ Քասունին ղեկավարում է Կահիրեի Կինոյի և արվեստի միջազգային 22-րդ մանկական փառատոնի «Անիմացիա և հեռուստատեսություն՚ ծրագրի ժյուրին, հայտնում են ՙՌեԱնիմանիա՚ կինոփառատոնի գրասենյակից։Այսօպ մեկնարկած փառատոնը կտեւի մեկ շաբաթ։

Կահիրեի Կինոյի և արվեստի միջազգային մանկական փառատոնը ստեղծել է մի նոր միջազգային հարթակ՝ ներկայացնելու մանկական ֆիլմերը և արվեստը, ակտիվացնելու կապերը արվեստագետների միջև։ Կազմակերպիչներն այսպիսով հույս  ունեն, որ այն դրական և արգասաբեր ազդեցություն կունենա մինչև 14 տարեկան երեխաների համար նախատեսված ֆիլմերի արտադրության վրա։

Back to top button