Հասարակություն

Գրիպի պատճառով՝ գարնանային արձակուրդները երկարաձգվել են

Հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես` գրիպով հիվանդացության տարածման միտումները հաշվի առնելով ( հիմք` ՀՀ առողջապահության նախարարի` 20.03.2015 թ. N ԴԴ 020/7166-15 գրությունը)` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը մինչև մարտի 29-ը ներառյալ երկարաձգելու մասին:

Համաձայն հրամանի` մինչև ուսումնական տարվա ավարտը կապահովվի առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով:

Back to top button