Միջազգային

Բրիտանիան պայքարում է պուտինյան ազդեցության դեմ՝ Թետչերի մեթոդով

Մեծ Բրիտանիան հսկայական ֆինանսական միջոցներ է ներդնում Արևելյան Եվրոպայում աճող ռուսական ազդեցության դեմ պայքարելու համար:Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնը երեկ երեկոյան Եվրամիության գագաթաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է արևելաեվրոպական  երկներում Վլադիմիր Պուտինի ազդեցությանը դիմակայելու մտադրության մասին:

Քեմերոնը գործընկերներին ներկայացրել է Britain’s Good Governance հիմնադրամը, որի օգնությամբ հատկացվելու է ֆինանսական աջակցություն այդ երկների ժողովրդավարական ինստիտուտներին:  Bloomberg  գործակալության փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակներում արդեն իսկ 5 միլիոն ֆունտ ստեռլինգ է հատկացվել Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտներին, երեք անգամ ավելի գումար է հատկացվելու ծրագրերի ֆինանսավորմանը Մոլդովայում, Վրաստանում, Բոսնիա Հերցեգովինայում և Սերբիայում:

Բրիտանական լրատվամիջոցներին փոխանցմամբ՝ ազդեցության այս մոդելը փաստացի կրկնում է «սառը պատերազմի»  տարիներին, մասնավորապես՝ 1989 թվականին,  վարչապետ  Մարգարեթ  Թետչերի ստեղծված  Know How Fund-ի գործունեությունը: Այն տարիներին հիմնադրամն օգտագործվում էր խորհրդային ազդեցության տակ գտնվող Լեհաստանի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի տնտեսական ինստիտուտների աջակցման համար:

The Telegraph-ը գրում է, որ բրիտանական կառավարության նոր ծրագիրը թույլ է տալու «կանխարգելել հաջորդ Ուկրաինան»  և օգնելու է Արևելյան Եվրոպայի երկներին կառուցել ազատ շուկաներ՝  կլանային երևույթներից և ռուսաստանցի օլիգարխների աճող ներուժից անկախ: Մեծ Բրիտանիան, ըստ պարբերականի, հուսով է Մոլդովայում, Վրաստանում, Բոսնիա Հերցեգովինայում և Սերբիայում տեսնել «ուժեղ, պուտինյան քարողչությունից անկախ քաղաքացիական հասարակություններ»։

Միաժամանակ՝ Քեմերոնը նաեւ կոչ է արել ուժի մեջ թողնել հակառուսական պատժամիջոցները՝ մինչեւ Մինսկի համաձայնությունների լիակատար կյանքի կոչումը: Եվրաընտանիքի անդամ երկների առաջնորդները պայմանավորվել են Մոսկվայի դեմ սահմանփակումներն ուժի մեջ թողնել: Այսօր՝ մարտի 20-ին եվրոպական երկների ղեկավարները Բրյուսելում շարունակում են արդի քաղաքական հարցերի քննարկումը:

Back to top button