
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերսկսված բռնությունը ողբերգական է և խախտում է հրադադարը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում:
«Լեռնային Ղարաբաղում վերսկսված բռնությունը ողբերգական է և խախտում է հրադադարը: Մինչ կողմերը մեղադրում են մեկը մյուսին, գործողությունները վնասում են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը»,-մասնավորապես գրել է ամերիկացի համանախագահը:




