Միջազգային

Արեւի ամբողջական խավարում՝ այսօր

Այսօր տեղի կունենա 2015-ի ամենասպասվելիք աստղագիտական իրադարձություններից մեկը՝ արևի ամբողջական խավարումը:

Խավարման մասնակի փուլը սկսվել է Երեւանի ժամանակով ժամը 11:41-ին եւ շարունակվելու է մինչեը ժամը 15։50-ը։ Խավարման ամբողջական շրջանը սկսվել է ժամը 12։09-ին Ատլանտիկայում՝ Գրենլանդիայի մոտակայքում եւ ավարտվելու է ժամը 14։21-ին Հյուսիսային բեւեռում։ Այս մասին ասված է ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքում։

Լուսինը կծածկի Արեւն այնպես, որ ցերեկային լուսատուն կիսամահիկի տեսք կստանա։ Եվրոպայում խավարումը կկազմի 60-80 տոկոս, Սահարա անապատում խավարման փուլը կկազմի 65 տոկոս, իսկ Չինաստանում՝ ընդամենը 20 տոկոս, գրում է Lenta.ru-ն։

Արեւի նախորդ ամբողջական խավարումը գրանցվել էր նոյեմբերի 3-ին, իսկ հաջորդը սպասվում է 2016թ. մարտի 9-ին։

Ի դեպ, Google doodle-ն այսօր նվիրված է արեւի  խավարմանը:

Back to top button