Քաղաքական

Խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական. քննարկումները շարունակվում են

lenabadeyanaidaavetisyan

Սահմանադրական բարեփոխումների շրջանակում կրկին քննարկվում է կառավարման խորհրդարանական եւ նախագահական մոդելների հարցը։ Քննարկումներին անգամ միացել են այս օրերին Հայաստանում գտնվող Եվրանեսթ ԽՎ պատվիրակները։ Մասնավորապես՝ Եվրանեսթ ԽՎ համանախագահ Հեյդի Հաութալան ասել է, որ կառավարման խորհրդարանական տարբերակը առավել ժողովրդավարական է։

Ինչեւէ՝ սահմանադրական փոփոխությունների իրենց առաջարկությունները  քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 5- ը։ Դրանից հետո 10 ամսվա ընթացքում բարեփոխումների հանձնաժողովը հանրային քննարկման պետք է ներկայացնի Սահմանադրության բարեփոխված տարբերակը: Փուլերից վերջինը հանրաքվեն է, երբ արդեն ժողովուրդը պետք է արտահայտի իր կարծիքը։

 

Back to top button