ԿարևորՔաղաքական

ԵՄ աջակցությունը Հայաստանին 2015-2017 թթ. կազմելու է 140-170 մլն եվրո

arminegevorgyan

 Ակնհայտ է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան մշտապես խնդիր է ստեղծել՝ մի կողմից աջակցելով Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը, մյուս կողմից` փորձելով խցկվել, միջամտել միջազգային մանդատ ունեցող ՄԽ եռանախագահների ջանքերին, այսօր հայատարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:  Նախարարի խոսքով՝ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է օգնել հիմնախնդրի կարգավորմանը, որքան հնարավոր է պետք է հեռու մնա այդ գործընթացից,քանի որ Եռանախագահներն ամեն ինչ անում են, որ  ԼՂՀ  հարցում խաղաղ հանգուցալուծում լինի:

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանն այսօր հայտարարեց, որ Ղարաբաղյան հիմնախնդրում այս պահին առկա իրավիճակը եվրոպական տեսանկյունից գոհացուցիչ չէ,քանիր որ «Եվրամիության համար ստուտուս քվոն անընդունելի է և հակամարտության խաղաղ հանգուցալուծումը մնում է կարևոր առաջնահերթություն Եվրամիության համար»:

Վերջիհնս նշեց,  որ Եվրամիությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին: Հանը կոչ արեց կողմերին հարգել հրադադարի ռեժիմը, հայտարարություններում եւ գործողություններում զսպվածություն դրսեւորել եւ ստեղծել հակամարտության կարգավորման անհրաժեշտ մթնոլորտ: «Եվրամիությունը խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա երկխոսությունը, ներառյալ նախագահների մակարդակով, որը խիստ կարևոր է:

Ի դեպ՝ Յոհանես Հանը նշեց ,որ այս տարի  կարևոր և վճռորոշ տարի է Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների համար,քանի որ երկուստեք հանձնառություն են ստանձնել հաստատել ամուր իրավական բազա ապագա հարաբերություններ:

Վերջինս նաև  հույս  հայտնեց , որ այս  հիմքի վրա կկարողանան մեկնարկել բանակցությունները  Հայաստան- Եվրամիություն նոր համաձայնագրի ուղղությամբ՝ «անհրաժեշտ բանակցային մանդատը ԵՄ պետություններից ստանալուց հետո»:

Յոհանես Հանն ընդգծեց, որ միանշանակ ԵՄ կողմից ցանկություն կա շարունակել հարաբերությունները Հայաստանի հետ՝ լիովին հարգելով ՀՀ ապագա պարտավորությունները, նաև վճռական են տրամադրված համագործակցության ապագա ուղղությունների համար դրական օրակարգ ձևակերպելու հարցում, որ համադրելի կլինի Հայաստանի այլ հանձնառություններին:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանի նպատակն է հնարավորինս սերտ համագործակցություն հաստատել ԵՄ հետ՝ լինելով ԵՏՄ անդամ, հետւաբար ինչքանո՞վ հնարավոր կլինի համատեղել, Յոհանես  Հանսն ասաց. «Համագործակցության շրջանակի որոշման քննարկումների նպատակը դա էր՝ պարզել ի՞նչ է հնարավոր, ի՞նչ է փոխադարձ շահերից բխում, որովհետև առաջին հերթին պետք է պարզել, թե ինչն է բխում Հայաստանի, ինչը Եվրամիության շահերից: Այդ փուլն արդեն ավարտված է, մնում է սկսել բանակցություննեը: Իհարկե՝ հնարավոր է  ունենալ հիմնավոր հարաբերություններ՝ հիմնվելով պայմանագրային  հիմունքների վրա»:
Յոհանես  Հանը հայտնեց, որ ԵՄ աջակցությունը Հայաստանին  2015-2017 թթ. կազմելու է 140-170 միլիոն եվրո, որն ուղղվելու է մասնավոր հատվածի զարգացման, արդարադատության ոլորտի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների ուղղությամբ:

Back to top button