
Յոթ տասնյակ վիրավոր ոստիկան, ավելի քան 350 ձերբակալված: Մայնի Ֆրանկֆուրտում իրավապահները հակագլոբալիստների դեմ կիրառել են արցունքաբեր նռնակներ, ռետինե փամփուշտեր:Նրանք իրենց հերթին այրել են մի քանի տասնյակլ ավտոմեքենաներ:
Անկարգությունները քաղաքում սկիզբ են առել այսօր առավոտյան։ Եվրոպական կենտրոնական բանկի քաղաքականության դեմ բողոքի գործողության մասնակիցները՝ մի քանի հազար մարդ, շրջապատել են կառույցի շենքը, փորձել ճեղքել ոստիկանական ուժերի կենդանի պատը:
Ոստիկանությունն անվտանգության աննախադեպ միջոցառումներ էր ձեռնարկել՝ Եվրոպական կենտրոնական բանկի բացման արարողության անխափան անցկացումն ապահովբելու համար, սակայն ապարդյուն: Անկարգությունների ետևում կանգնած է Blockupy ձախ ծայրահեղական շարժումը:Վերջին տվյալներով՝ իրավիճակը Մայնի Ֆրանկֆուրտում շարունակում է լարված մնալ:




