Միջազգային

«1915թ-ի դեպքերը»՝ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, հեռախոսազրույցը տևել է 30 րոպե:

Նախագահները քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը, Ուկրաինայի ճգնաժամի և Ղրիմի թաթարների խնդրի լուծման ուղիներ գտնելու հարցը: Էրդողանը հիշեցրել է, որ մարտի 20-ին այցելելու է Ուկրաինա: Անդրադարձ է արվել նաև «1915-ի դեպքերին»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կողմ է արդար հիշողության հեռանկարին, սակայն Հայաստանը խաղաղության կոչերն անտեսում է և պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկներին դրական մոտեցում չի ցուցաբերում:

Կարդացեք նաև

Back to top button