
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է ընտրություններում «Լիկուդ» կուսակցության հաղթանակի մասին։
«Անկախ բոլոր սպասումներից, «Լիկուդ»-ը փառահեղ հաթանակ տարավ, հաղթանակ` ի բարօրություն Իսրայելի ժողովրդի»,- սոցցանցի իր պաշտոնական էջերում գրել է կառավարութան ղեկավարը:
Քվեաթերթիկների 70 տոկոսի հաշվարկման արդյունքում «Լիկուդը» ստացել է ընտրողների ձայների 23.73 տոկոսը։ Նեթանյահուի գլխավոր մրցակիցը՝ «Սիոնիստական ճամբարը», հավաքել է 19.06 տոկոս ձայն։
Սպասվում է, որ Քնեսետում երկու կուսակցություններն էլ կստանան գրեթե նույն քանակով աթոռներ։




