
Թեհրանն ու ու միջազգային միջնորդների վեցյակը միջուկային ծրագրի տեխնիկական հարցերի շուրջ համաձայնության են եկել, հայտնում է Reuters- ը՝ հենվելով ամերիկացի բարձրաստիճան պաշոնյայի վրա։
«Մենք առաջընթաց ենք գրանցել հիմնական ուղղություններով տեխնիկական տարբերակների մշակման տեսանկյունից»,- ասել է գործակալության բարձրաստիճան աղբյուրը՝ միաժամանակ ընդգծելով, որ կողմերը դեռևս անպատասխան բազմաթիվ հարցեր ունեն:
Ավելի վաղ՝ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ մինչև այս ամսվա վերջ Թեհրանի հետ կարող է միջանկյալ համաձայնությագիր կնքվել:




