Քաղաքական
Փոքրաթիվ եւ որակյալ խորհրդարան. քննարկումներ սահմանադրական բարեփոխումների շուրջ
Մարտի 12-ին մենարկել է սահմանադրական բարեփոխումների քննարկման փուլը: Հանրապետության նախագահի հետ հանդիպած քաղաքական գործիչների մեծ մասը կողմ են առաջարկվող փոփոխություններին: Այս պահին առայժմ հայտնի է ընդամենը երկու քաղաքական ուժ, որ կտրուկ դեմ են սահմանադրական բարեփոխումներին՝ մեկը ՀԱԿ-ն է, մյուսը՝ «Քրիստոնեա- ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը։
Այս հարցի առնչությամբ կտրուկ դեմ հանդես եկող ԲՀԿ-ն արդեն փոխել է իր մերժողական կեցվածքը։