Քաղաքական

Բազմակի քվեարկության փորձ, այլ անձի փոխարեն քվեարկություն… ՏԻՄ ընտրությունները՝ դիտորդների աչքերով

hasmikdilanyan

Մարտի 15-ին  ՀՀ մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների  ընթացքում   նկատված ընտրախախտումների վերաբերյալ ԿԸՀ-ն վեց դիմում է ստացել՝   դիտորդական առաքելություն իրականացրած    կազմակերպություններից:  ՀՀ 32 համայնքներից 24-ում կայացել են համայնքի ղեկավարի, 2- ում՝ համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների,  6-ում՝ միայն ավագանու ընտրություններ: Ի սկզբանե՝ ընտրություններ պետք է անցկացվեին 33 համայնքում: ԿԸՀ  անդամ Նունե Հովհաննիսյանի փոխնացմամբ՝  Կոտայքի մարզի Գետարգել համայնքի ընտրությունները համարվել են չկայացած,քանի որ օրենսդրության   պահանջը չի կատարվել:  Հետաքրքիր գրառումներով քվեաթերթիկներ նույնպես առանձնացվել են, ինչպես օրինակ, 21 ընտրատեղամասային հանձնաժողովում քվեարկած քաղաքացիներից մեկի գրությունը՝  «Քաղաքապետ,  հավաքիր աղբը քո քաղաքից» : Դիտորդական առաքելություն իրականացրած դիտորդներն ու ոչ միայն Երևանում այսօր քննարկման են մասնակցել:

Բազմակի քվեարկության փորձ, այլ անձի  փոխարեն քվեարկություն, տեղամասերում կուտակումներ, կողմնակի անձանց ներկայություն, ուղղորդումներ։ Մարտի 15-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականցրած      դիտորդները   տեղամասերում  դիտորդական առաքելություն իրականացնելիս հենց այս խախտումներն են արձանագրել:Մինչ ընտրությունները նրանք նաև նկատել են, որ  մի շարք համայնքներում  իրական մրցակցություն չի արձանագրվել:

Հիշեցնենք,  2015թ մարտի 15-ին ՀՀ 32 համայնքներում  անցակցվեց ՏԻՄ ընտրություններ, 24-ում՝ համայնքի ղեկավարի, 2-ի միաժամանակ՝   համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների,  6-ում՝ միայն ավագանու ընտրություններ: Ի սկզբանե, ընտրություններ պետք է անցկացվեին 33 համայքնում: ԿԸՀ  անդամ Նունե Հովհաննիսյանի փոխնացմամբ,  Կոտայքի մարզի Գետարգել համայնքի ընտրությունները համարվել են չկայացած,քանի որ օրեսնդրւթյան համաձայն, պետք է գրանցվեր  առնվազն երկու թեկնածու, ու քանի որ  օրենքի պահանջը չի պահպանվել, ուստի  ապրիլի 5-ին այստեղ նոր ընտրություններ են նշանակված:

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ անդամ Տիգրան Եգորյանի գնահատմամբ՝ ի տարբերություն ավանդական խախտումների՝ այս անգամ ՏԻՄ ընտրություններում նախևառաջ մասնակցությունը ցանկալիից ցածր է։ «Ընտրությունները ոչ մրցակցային էին, քանի որ բազմաթիվ համայնքներում մեկ թեկնածու էր առաջադրված, ինչը լուրջ և համազգային խնդիր է»:

«Խորան արդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանի խոսքով,  բնակիչների մեծ մասը տեղեկատվության պակաս ունի, հիմնականում չգիտեն ինչպես պետք է մասնակցել  քվեարկությանը.որպես օրինակ  նա նշեց, որ Դարանակ գյուղում ընտրողների 7 տոկոսը սխալ լրացված քվեաթերթիկ է ունեցել, իսկ 11 տոկոսը թույլ է տվել, որ իրենց օգնեն քվեարկության  անցկացման հարցում:

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն ընտրությունների անցկացումից հինգ օր հետո:

Կարդացեք նաև

Back to top button