
Վլադիմիր Պուտինի վատառողջության մասին լուրերի ֆոնին Ռուսաստանի նախագահն այսօր հանդիպել է երկրի Գերագույն դատարանի նախագահի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ինչպես ռուսական, այնպես էլ արևմտյան լրատվամիջոցները նկատել էին, որ Վլադիմիր Պուտինը արդեն մեկ շաբաթ հրապարակային կամ լուսաբանվող հանդիպումներ չի անցկացնում: Պուտինի հիվանդ լինելու քննարկումների համար առիթ էր դարձել մարտի 12-ից 13-ը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների Աստանայում կայանալիք հանդիպման հետաձգումը:
Պուտինի մամուլի խոսնակը տարածված տեղեկություններն որակել էր «գարնանային սրացում»:
Եվ ահա այսօր էլ հայտնի է դարձել, որ մարտի 16-ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն Ռուսաստանի և Ղրղզստանի նախագահները։:Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Ալմազբեկ Ատամբաևը քննարկվելու են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցերը առևտրա-ներդրումային, մշակութային, հումանիտար, ինչպես նաև էներգետիկ որորտներում:
ՙԿարծիքներ կփոխանակվեն նաև Ղրղսզստանի՝ Եվրասիական միությանը միանալու վերաբերյալ՚,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:





