Միջազգային

Իռլանդիայում ձիերի ապօրինի վաճառքի համար մահապատիժը չեղյալ է հայտարարվում

Իռլանդիան պատրաստվում է չեղյալ  հայտարարել մեծ Դուբլինից դուրս ձիեր վաճառելու համար սահմանված մահապատիժը։

Կառավարությունը հայտարարել է մոտ ժամանակներոս նմանատիպ հնացած մի քանի հազար օրենքները չեղյալ համարելու մասին։

Օրենքների տեղեկագրից կհանվի նաեւ 1542 թ. ընդունված Իռլանդիայի թագի մասին ակտը, որով Անգլիայի թագավորը ճանաչվում է նաեւ Իռլանդիայի թագավոր։

Պետական համակարգի բարեփոխումների հարցով նախարար Բրենդի Հոուլին հայտարարել է, որ խորհրդարանական օրինագծի համաձայն հետ կկանչվեն մոտ վեց հազար նորմատիվ ակտեր, որոն ընդունվել են Մեծ Բրիտանիայի հետ միավորումից էլ առաջ։

Back to top button