Միջազգային

Եվրոպայի «էներգետիկ միությունը» կհամագործակցի Թուրքիայի հետ

Եվրոպական միության հանձնաժողովը Եվրոպայում ընդհանուր էներգետիկ շուկա ստեղծելուն միտված «Էներգետիկ միություն» նախագծի շրջանակներում համագործակցելու է Թուրքիայի հետ: «Անադոլու» լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան կառույցից հայտնել են, որ «Եվրահանձնաժողովը, էլեկտրաէներգիա արտադրող կամ տարանցում իրականացնող երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Ալժիրի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և այլ պոտենցիալ մատակարար երկրների հետ էներգետիկ համագործակցություն ստեղծելու համար գործադրելու է իր բոլոր արտաքին քաղաքական լծակները»:

«Էներգետիկ միության» հարցերով եվրահանձնաժողովի անդամ Մարոս Սևկովիկը նշել է, որ այդ նախագիծը վերջին 50 տարում ԵՄ-ում նման թեմայով օրակարգ բերված հեռանկարային նախագիծերից մեկն է: «Էներգետիկ միության» նախագծի նպատակը ոչ միայն Եվրոպայում ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծումն է, այլև եվրաինտեգրման խթանումը, էներգետիկայի ոլորտում արտաքին երկրներից կախվածության նվազեցումը, վերականգնվող էներգիայի ոլորտում ձեռքբերումներ ունենալը՚, գրում է ՙErmenihaber-ը:

Back to top button