ԿարևորՎերլուծական

Լեհաստանի եւ Ֆրանսիայի կողմից Հայաստանը դիտարկվում է որպես շատ կարեւոր պետություն։

lenabadeyankarenghazaryan

2015-ի մայիսի 21-22 Ռիգայում կայանալու է ԵՄ Արեւելյան գործընկերության հերթական գագաթաժողովը: <Այս գագաթաժողովին պետք է հստակ որոշումներ կայացվեն>,- այսօր Մամուլի ազգային ակումբում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին՝ նկատի ունենալով, որ ԵՄ-ն նպատակ ունի պարզելու իր իրական գործընկերներին:

Դեսպանը հասկանում է, որ հատկապես տնտեսական տեսանկյունից դժվար է համատեղել ԵՄ- ն ու ԵՏՄ-ն, ուստի հայտարարում է, որ «պետք է ըմբռնումով մոտենան այն հանգամանքին, որ Հայաստանը միանա Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասին՝ բաց թողնելով տնտեսական մասը, որն անհամատեղելի է ԵՏՄ-ի հետ», բայց Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումն ու ԵՄ հետ համագործակցության սահմանները։

Եժի Նովակովսկին խոստովանում է, որ եվրոպական երկրների, մասնավորապես՝ Լեհաստանի եւ Ֆրանսիայի  կողմից Հայաստանը դիտարկվում է որպես շատ կարեւոր պետություն։

Back to top button