
Աստանայում սպասվող Ռուսասստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ղազախստանի դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած իր աղբյուրը:
Տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես, երեք պետությունների առաջնորդները որոշել են մի քանի օրով հետաձգել Աստանայում նախանշված հանդիպումը»,- ասել է նա:
Նման որոշում կայացնելու պատճառները չեն հաղորդվում:
Հիշեցնենք, Եվրասիական տնտեսական միության հիմնադիր-երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշեկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը նախատեսվում էր մարտի 12-13-ին:




