Մշակույթ

«Ռուսական մշակույթի օրերը Երևանում»՝ Ղ. Սարյանի անվ. արվեստի դպրոցի սաների ներկայացմամբ

aidaavetisyan

Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի  կրթօջախն իր արտադպրոցական  դաստիարակության  գործունեությունը սկսել է 1971 թվականից և առ այսօր  արվեստի գրեթե բոլոր ճյուղերի զարգացման  հիմքերն արմատավորելու հսկայական  աշխատանքներ է կատարում: Վկան՝ հանրապետությունում եւ արտասահմանում  ներկայացված բարձրարվեստ  համերգներն են, գեղանկարչության  ցուցահանդեսները, թատերական ներկայացումները: Այս անգամ Երևանի Մոսկվայի տանը կայացած համերգը «Ռուսական մշակույթի օրերը Երևանում» խորագրի ներքո էր։

Ղազարոս Սարյանի անվան  արվեստի դպրոցը պատրաստվում է հաջորդ տարի հանդիսավորությամբ  նշելու կրթօջախի հիմնադրման  45-ամյակը: Համեմատաբար կարճ կենսագրության  ընթացքում  այստեղ  ուսանել և արտադպրոցական դաստիարակություն են ստացել  բազմաթիվ  սերունդներ: Դասական և ժողովրդական  երգ-երաժշտություն, կերպարվեստ, պարարվեստ, թատերական բեմարվեստ՝ իրենց բազմազան  տարատեսակներով:

Դպրոցի սաները մասնակցել են ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային  մրցույթների, դարձել  մրցանակակիրներ  ու դափնեկիրներ, ասւկո ղ է կրթօջախի տնօրեն  Սուսաննա Սուքիասյանը:

Բազմաթիվ  մրցանակների  արժանացած  Անահիտ Գաբրիելյանն, «Մոսկվայի տան» համերգին ներկայացավ  Ալյաբևի « Սոխակով» ։  Հաջորդ  տարի  պատրաստվում է դիմել    Կոմիտասի անվան կոնսերվատորիայի  դասական վոկալի բաժին:

Հետաքրքրի առաքելություն է ստանձնել  այս արվեստի դպրոցը. Հաջորդաբար  ընտրվում է որևէ երկիր և մեր երկրում  այդ պետության դիվանագետների առջև  կարծես հաշվետու  համերգով ներկայացնում  տվյալ ազգի մշակույթի «ոսկե ֆոնդի» գործերը:

Ու այս ճանապարհին կրթօջախի սաները ծանոթանում ու սերտում  են տարբեր ազգերի պատմությունն ու  մշակույթը: Այս անգամ դպրոցի սաները  հանդիսատեսի դատին  էին ներկայացնում ռուսական արվեստի նմուշներ:

Ստուգատես –համերգի փոքրիկ ու պատանի հրաշամանուկներն իրենց վարպետ կատարումներով  հրաշալի տպավորություններ պարգևեցին ներկաներին:  Փոքրիկների երգչախումբը  հանդես եկավ  գեղեցիկ երգացանկով։

Արվեստի դպրոցը բազմաթիվ այսօրինակ համերգներ է նախապատրաստում մինչև տարեվերջ:  Նախատեսվում է  նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ, որտեղ կներկայացվի կոմիտասյան ժառանգությունը։ Գեղարվեստի բաժնի սաներն էլ կներկայանան  ցեղասպանության թեմաներով  իրենց կտավներով։

Կարդացեք նաև

Back to top button