
Ամերիկյան հատուկ ծառայությունների տեղեկությունները գաղտնազերծած Էդուարդ Սնոուդենը դիմել է Շվեյցարիայի իշխանություններին՝ քաղաքական ապաստանի խնդրանքով, հայտնում է «Ռոյթերը»։
Նա հայտնել է, որ ցանկանում է Ռուսաստանից տեղափոխվել Ժնեւ, որտեղ մի շրջան դիվանագիտական հովանու ներքո աշխատել է ԿՀՎ համար։
Սնոուդենն իր ցանկությունը հայտնել է Ժնեւի հետ տեսակամրջի։ «Ես կցանկանային վերադառնալ Շվեյցարիա։ Իմ ամենասիրած տպավորություններից մեկը կապված է Ժնեւի հետ»,- ասել է այժմ Ռուսաստանում ապաստանած նախկին գործակալը։
Տեսակամրջի ընթացքում ներկայացվել է «Օսկարի» մրցանակակիր «Քաղաքացի չորս» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Սնուդենի մասին։




