Հասարակություն

ԼՂՀ ոստիկանության 25 աշխատակից կենթարկվի պատասխանատվության՝ Բերձորի միջադեպի համար

ԼՂՀ ոստիկանության 25 աշխատակիցներ կենթարկվեն պատասխանատվության հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանության ժամանակ թույլ տված կարգապահական կոպիտ խախտումների համար։ Նման միջնորդությամբ է ԼՂՀ ոստիկանապետին դիմել կարգապահական հանձնաժողովն իր նախօրեի նիստում։

Հանձնաժողովի որոշման համաձայն` ոստիկանության 10 ծառայողներ ենթակա են ոստիկանությունում ծառայությունից ազատման, 9-ը` խիստ նկատողության, իսկ 6-ը` նկատողության:

Կարգապահական հանձնաժողովի աշխատանքներին ներգրավված էին ոստիկանության երեք եւ ԼՂՀ կառավարության եւ արդարադատության նախարարության աշխատակազմերի մեկական ներկայացուցիչներ։ Հանձնաժողովը ղեկավարում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը:

Back to top button