Մշակույթ

Ալեգրովայի երեւանյան համերգը չկայացավ (լրացված)

լրացվել է ժամը 20:55- ին

Սիրանուշ Ղազանչյան
«Ռադիոլուր»

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովայի երեւանյան համերգն այսօր չի կայացել։ Այն պետք է տեղի ունենար Մարզահամերգային համալիրում։

Կազմակերպիչները հայտնել են, որ երգչուհին Երեւանում է, սակայն հիվանդ է եւ չի կարող բեմ բարձրանալ։ Համերգը տեղափոխվել է ապրիլի 6- ին։

Ինչպես «Ռադիոլուրին» հայտնել են քաղաքացիները, տոմսերն իրենցից հետ չեն վերցնում եւ հայտնի չէ, թե արդյո՞ք դրանք կարող են իրենք հանձնել ավելի ուշ։

Ավելի ուշ տարածվեց նաեւ երգչուհու պաշտոնական հայտարարությունը։

«Ես այստեղ եմ` Երևանում, և արել եմ հնարավոր ամեն բան, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքերը մեզանից ուժեղ գտնվեցին: Ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր դուրս գալ բեմ: Հայցում եմ ձեր մեծ ներողամտությունը, խնդրում եմ վերաբերվել այս հանգամանքին ներողմատորեն` ըմբռնումով: Մեր հանդիպումը անպայման կկայանա ապրիլի 6-ին նույն դահլիճում նույն ժամին, խնդրում ենք պահպանել տոմսերը և ներկայանալ համերգին: Ձեզ հարգող, սիրող և այս հանդիպմանը սրտանց սպասող ՝

Իրինա Ալեգրովա»

 

Կարդացեք նաև

Back to top button