Միջազգային

ՌԴ նախագահը կրճատել է իր եւ վարչապետի աշխատավարձերը

Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել իր, վարչապետ Մեդվեդդևի, գլխավոր դատախազի և քննչական կոմիտեի ղեկավարի աշխատավարձը մինչեւ տարեվերջ տասը տոկոսով կրճատելու մասին:

Փետրվարի վերջին Պուտինի հրամանագրով նույն չափով կրճատվել էին նաև Կրեմլի աշխատակազմի աշխատավարձերը։ Օրակարգում է նաև խորհրդարանականների վարձատրությունը կրճատելու հարցը:

Նշենք, որ Վլադիմիր Պուտինը անցյալ տարի նույն ժամանակահատվածում հրամանագիր էր ստորագրել նախագահի և վարչապետի աշխատավարձերը 2,5 անգամ բարձրացնելու մասին: Ռուսաստանի նախագահն այժմ ստանում է 166 հազար, վարչապետը՝ 133  հազար ռուբլի:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտնել է, որ եթե երկրում տնտեսական վիճակը մինչեւ տարեվերջ չբարելավվի, ապա կրճատումները ուժի մեջ կմնան։ Նա նաեւ շեշտել է, որ նախագահ Պուտինի այս քայլը ազդակ չէ գործարարներին իրենց աշխատողների հետ նույն կերպ վարվելու համար։ Ամեն ընկերություն ինքն է որոշելու, թե ինչպես միջոցները տնտեսի, ասել է Պեսկովը։

Back to top button