Միջազգային

Վրաստանն անհանգստացած է Հարավային Օսիայում և Աբխազիայում ռուսական զորավարժություններով

Վրաստանի ԱԳՆ-ն անհանգստացած է Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքում Ռուսաստանի կողմից անցկացվող զորավարժություններով: Այս մասին ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:

Վրաստանի ԱԳՆ տվյալներով՝ Ռուսաստանի հարավում զորավարժություններին մասնակցում են 2 հազար զինվորականներ, ինչպես նաև ավելի քան 500 միավոր ռազմական տեխնիկա:

«Արտաքին գործերի նախարարությունն իր խորը անհանգստությունն է հայտնում և Ռուսաստանին կոչ է անում կատարել Վրաստանի տարածքից զինված ուժերը դուրս բերելու և վրացական տարածաշրջանները ապաբռնազավթելու իր պարտավորությունները»,- ասվում է հաղորդագրությունում:

Back to top button