Միջազգային

Դանակով հարձակվել են ԱՄՆ դեսպանի վրա

Տղամարդը Հարավային Կորեայում դանակով հարձակվել է Միացյալ Նահանգների դեսպանի վրա:Մարկ Լիպերտի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն հրապարակված նկարներում երևում է, որ նրա դեմքն ու ձախ ձեռքն ամբողջովին արյան մեջ են:

Դիվանետը հարձակման պահին քայլում էր Սեուլի սրճարաններից մեկի ուղղությամբ, որտեղ աշխատանքային նախաճաշ ուներ:

55-ամյա հանցագործի արարքի դրդապատճառները քաղաքական են. հարձակումից առաջ վանկարկել է. «Հյուսիսային և Հարավային Կորեաները պետք է միավորվեն»։

Ոստիկանությունում նա իր դժգոհությունն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի՝ այս օրերին անցկացվող համատեղ զորավարժությունների առիթով: Հյուսիսային Կորեայի իշխանությունները դեսպանի վրա հարձակումն անվանել են արժանի պատիժ։

Back to top button