

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 9 պատվիրակներից առայժմ առավել հաջող են հանդես գալիս շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոններ, 43-ամյա Վլադիմիր Հակոբյանն ու 31-ամյա Գաբրիել Սարգսյանը:
Վերջինս առաջատարից՝ Յան Նեպոմնյաշչուց ետ է մնում ընդամենը կես միավորով, իսկ Վլադիմիր Հակոբյանը առաջատարին զիջում է մեկ միավորով, բայց այդուհանդերձ շարունակում է հավակնել մեդալի։
Ի դեպ՝ հայ շախմատիստները բարելավել են իրենց ընթացիկ անհատական վարկանիշները: Հակառակ նրանց՝ առայժմ անկայուն խաղ է ցուցադրում տղամարդկանց շախմատի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Հրանտ Մելքումյանը, ով այս մրցաշարում առայժմ բավականին համեստ ելույթ է ցուցադրում:
Այս պահին ընթանում են 9-րդ տուրի պարտիաները : Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցում է ռուսաստանցի գրոսմայստեր Իվան Պոպովի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանի մրցակիցը ֆրանսիացի ուժեղագույն գրոսմաստեր էթիեն Բաքրոն է։ Տեղեկացնենք, որ մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր։




