Միջազգային
Դ. Գրիբաուսկայտե. Բալթյան երկրների գլխին կախված է ռուսական սպառնալիքը
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ «Բալթյան երկրների գլխին կախված է ռուսական սպառնալիքը»։
Մեկնաբանելով պարտադիր զինվորական ծառայությունը վերականգնելու ծրագրերը՝ Գրիբաուսկայտեն ասել է, որ նման անհրաժեշտությունը ծագել է աշխարհաքաղաքական նոր իրողությունների պատճառով։
«Ռուսական ագրեսիայի դեպքում Բալթյան երկները պետք է կարողանան դիմանալ գոնե երեք օր, մինչեւ դաշնակից ուժերի հասնելը:Մենք գիտակցում ենք, որ սպառնալիքն իրական է»,- Լիտվայի նախագահի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»։