

Վաշինգտոնին մտահոգում է լարվածության աճը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեպսան Ռոբերտ Սեկուտան Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կողմերը պետք է ջանան ձեռնպահ մնալ իրավիճակի սրացմանը նպաստող քայլերից: «Մենք, մեր հերթին, աշխատելով և ադրբեջանական, և հայկական կողմի հետ, կփորձնենք առաջընթացի հասնել հակամարտության կարգավորման գործում»,-Ինտերֆաքս-Ադրբեջանի փոխանցմամբ, ասել է դեսպանը:
Սեկուտան ընդգծել է, որ Վաշինգտոնը լուրջ է մոտենում ղարաբաղյան կարգավորմանը և ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: Դեսպանը հիշեցրել է, որ ամերկյան կառավարությունը հակամարտությունից տուժածներին օգնելու նպատակով 20 տարում 115 մլն դոլարի հումանիտար օգնություն է ցուցաբերել:




