Հասարակություն

Քրիստոնեա- մահմեդական երկխոսություն՝ Անթիլիասում

Մեծի տանն Կիլիկո կաթողիկոսության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ աստվածաբանական երկխոսության Անթիլիասի Մայրավանքում գումարված 6- րդ նիստն այսօր ավարտել է աշխատանքը։

«Քրիստոնեա- իսլամ գործակցությունը՝ Միջին Արեւելքում արդար խաղաղության հաստատման» խորագրով քննարկման ժամանակ ընդունված հռչակագրում արձանագրված է.

  1. Քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ փոխադարձ հասկացողության եւ հարգանքի վրա հիմնված համագործակցությունը խիստ անհրաժեշտ է աշխարհում, եւ հատկապես Միջին Արեւելքում,
  2. Հրամայական է վայրագության եւ ծայրահեղականության դեմ միացյալ պայքարը, քանի որ նման մտածելակերպն ու արարքները դեմ են երկու կրոններին։

Նկատի ունենալով, որ նիստը համընկնում է Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին, խստորեն դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ անցյալ եւ ներկա ժամանակներում անհատների, խմբերի եւ պետությունների կողմից  գործադրված եւ գործադրվող բոլոր ցեղասպանություններն ու վայրագությունները։ Ցանկացած նման բռնարարքներ դեմ են մեր կրոնների ուսունքներին, սկզբունքներին եւ արժեքներին եւ ոչ մի կերպ արդարացված չեն։

Մենք շեշտում ենք «Աշխարհն ընդդեմ ծայրահեղականության եւ վայրագության» ծրագրի կարեւորությունը, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն առաջարկել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբելային։

Մեր երկխոսությունը մեկ անգամ եւս հիշեցնում է քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ խաղաղ գոյակցության եւ սերտ համագործակցության առանցքային կարեւորությունը՝ Միջին Արեւելքում արդարության վրա հիմնված խաղաղության վերահաստատման հարցում»։

Կարդացեք նաև

Back to top button