
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ Մոսկվան պետք է փոխի քաղաքականությունն Ուկրաինայի հարցում, եթե ցանկանում է, որպեսզի Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը չեղյալ հայտարարեն պատժամիջոցները:
BBC-ն տեղեկացնում է, որ Օբաման ու Եվրամիության անդամ երկների ղեկավարները պայմանավորվել են համաձայնեցված քաղաքականություն վարել այն դեպքում, եթե Մոսկվան չկատարի Մինսկի համաձայնությունները: Խոսքը պատժամիջոցների ընդլայման մասին է ռուսամետ անջատողականների գրոհի նոր ռազմական գործողությունների դեպքում։
ՙԱռաջնորդները հույս են հայտնել, որ Մինսկի համաձայնությունները բարեհաջող կյանքի կկոչվեն:Նրանք համակարծիք են, որ գործող սահմանափակումների թուլացումը կախված է ՙնորմանդական քառյակի՚ պայմանավորվածությունների կատարումից՚,- ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
Ուկրաինայի իրավիճակը տեսախորհրդակցության ժամանակ նախօրեին քննակել են Իտալիայի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարները ու Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
Մոսկվան մեղադրում է Վաշինգտոնին
Պաշտոնական Մոսկվան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեկ տարով երկարաձգելու Վաշինգտոնի որոշումն անվանել է Ուկրաինայում խաղաղության գործընթացը ձախողելու փորձ: «Դոնբասի ճգնաժամի խաղաղ կարգավորման նշույլներն ի հայտ գալուն պես ամերիկյան իշխանությունները սկսում են լարել իրավիճակը»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:




