
ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ցանկանում է հայրենիք վերադառանալ: «Նրա փաստաբաններն այդ նպատակավ անում են հնարավորը»,- հայտնել է Սնոուդենի շահերի ներկայացուցիչ Անատոլի Կուչերենան:
Փաստաբանն ընդգծել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը Չինաստանից Կուբա ուղևորվելիս Ռուսաստանում մնալու մտադրություն չի ունեցել։
Կուչերենան այսօր հանրությանն է ներկայացրել իր հեղինակած «Ծովահրեշի ժամանակը» գիրքը, որը նվիրված է Էդվարդ Սնոուդենին: Այն էկրանավորելու իրավունքն արդեն գնել է հոլիվության ռեժիսոր Օլվեր Սթոունը: Վերջինս մտադիր է նկարահանումներն իրականացնել այս տարի:
Հիշեցնենք՝ 2013 թվականին Սնոուդենը գաղտնազերծել է ամերիկյան հատուկ ծառայությունների մի շարք փաստաթղթեր, ինչից հետո Ռուսաստանը նրան քաղաքական ապաստան է տրամադրել:




