
«Նորմանդական քառյակի» հաջորդ հանդիպումը ծրագրվում է անցկացնել մարտի 6-ին՝ Բեռլինում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի առաջնորդներին այս ուրբաթ հրավիրել է Դոնբասի ճգնաժամի կարգավորման հարցով հերթական հանդիպման: Մերկելի առաջարկի մասին հայտնել է գերմանական կառավարության մամուլի ծառայությունը:
Անցած գիշեր քառյակի առաջնորդներն անցկացրել են հերթական հեռախոսային բանակցությունները: Չորս երկների ղեկավարներն էլ փաստել են առաջընթացը Մինսկի համաձայնությունների կատարման գործում: Ֆրանսիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի նախագահներն ու Գերմանիայի կանցլերը հեռախոսով համաձայնության են եկել Դոնեցկի և Լուգանսկի 10 թեժ կետերում ԵԱՀԿ դիտորդների տեղակայման հարցում:
Կողմերը համակարծիք են եղել, որ ԵԱՀԿ առաքելությունը պետք է ավելի մեծ դեր ստանձնի հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգն իրականացնելիս:




