Միջազգային

Նեմցովի հուղարկավորությանը մասնակցել են նաեւ արեւմտյան գործիչներ

Մոսկվայում այսօր հրաժեշտ են տվել Բորիս Նեմցովին:Կրեմլից ոչ հեռու ուրբաթ լույս շաբաթ գիշերը սպանված ըննդիմադիր գործչին հրաժեշտ տալ ցանկացողների հսկայական հերթ է գոյացել Սախարովի կենտրոնի մոտ, որտեղ տեղի էր ունենում քաղաքացիական հոգեհանգիստը։ Նեմցովին վերջին հրաժեշտը տալու համար Մոսկվա են ժամանել նաև մի շարք արևմտյան գործիչներ:

Կրեմլի վարչակազմը արարողություններին ներկայացնում էր Պետական դումայում նախագահի ներկայացուցիչ Գարրի Մինխը, կառավարությունը՝ փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոն։

Նեմցովի հոգեհանգստի օրը Ուկրաինայի նախագահը ընդդիմադիր գործչին պարգևատրել է Ազատության շքանշանով: ՙԲորիս Նեմցովը պայքարում էր Ուկրաինայի և Ռուսաստանի ազատության համար, քանի որ գիտակցում էր՝ առանց ազատ Ուկրաինա չի կարող լինել ազատ Ռուսաստան՚,- հայտարարել է Պյոտոր Պորոշենկոն:

Կարդացեք նաև

Back to top button