Հասարակություն

Մոտ 650 ուսանող ստացավ ուսման վարձի փոխհատուցում

hasmikdilanyan
ՀՀ կառավարության  ու  կրթության և գիտության նախարարության  աջակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է  հանրապետության բուհերում սովորող  բարձր առաջադիմություն  ունեցող և  սոցիալապես անապահով  առաջին կուրսեցիները ուսման վարձի փոխհատուցում են ստանում: Այս  տարի պետբյուջեից  64 մլն դրամ է հատկացվել,  հաղթողներն ընտրվել են մրցութային կարգով:

Հաղթող առաջին կուրսեցիները հավաստագրերը ստացել են անձմաբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից: Վարչապետը ողջունելով ուսանողներին  ևս մեկ անգամ հիշեցրել է, որ  ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում բարձրագույն կրթությունը  առանձնակի է կարևորվում: Գիտատեխնիկական առաջընթացի աննախադեպ արագության և բարձր տեխնոլոգիաների ներդրման հետևանքով աշխատանքի շուկան մշտապես փոփոխվում է: Արդյունքում վերափոխվում է աշխատանքային միջավայրը, ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ և որակավորումներ: Այս բոլոր գործընթացներում մի բան հստակ է. որակյալ և կրթված մասնագետը միշտ էլ պահանջված է:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահմյան. «Սիրելի՛ ուսանողներ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես աջակցում է երիտասարդներին՝ հասանելի կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելով։ Ֆինանսական միջոցների բացակայությունը և սոցիալական վիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանան, որպեսզի մեր երիտասարդներըկարողանան ստանալ լիարժեք կրթություն։  Բարձրագույն կրթության հասանելիության հարցը մշտապես գտնվում է մեր կառավարության ուշադրության կենտրոնում, և մենք հետևողականորեն ջանքեր ենք գործադրելու այդ ուղղությամբ, որպեսզի տրամադրվող ֆինանսական օժանդակությունը տարեցտարի ավելանա: Մենք առաջնահերթ ուշադրություն ենք դարձնում կրթության ոլորտի զարգացմանն ու արդիականացմանը, և այս բնագավառում հաջողությունները ակնհայտ են: Մեր երիտասարդությունը բարձրորակ կրթություն է ստանում ոչ միայն տեղական բուհերում, այլև պետական ուղեգրերով հարյուրավոր երիտասարդներ շարունակում են իրենց ուսումն աշխարհի լավագույն կրթական օջախներում: Հպարտանում եմ միջազգային մրցույթներում և օլիմպիադաներում մեր շնորհալի հայ երիտասարդների հաղթանակներով: Ձեզանից պահանջվում է ուսման մեջ դրսևորել առավելագույն ջանասիրություն և աշխատասիրություն: Մենք միշտ ձեր կողքին ենք և պատրաստ ենք աջակցելու»:

Back to top button