
ԱՄՆ Պետդեպի նախկին քարտուղար եւ էքս նախագահի առաջին տիկին Հիլարի Քլինթոնը ապրիլին կհայտարարի 2016-ի նոյեմբերին ԱՄՆ ում կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
«Հիլարի Քլինթոնը եւ նրա խորհրդականները Դեմոկրատական կուսակցության հովանավորներին հաղորդել են, որ նախագահական արշավին Քլինթոնը կմասնակցի ավելի վաղ, քան ակնկալվում էր, ինչի շնորհիվ նա կսկսի ընտրությունների համար անհրաժեշտ գումար համավաքել»,- գրում է պարբերականը: Ի դեպ, արշավի համար կծախսվի ավելի քան մեկ միլիարդ դոլար:




