Հասարակություն
Սեյրան Օհանյանը հանդիպել է կենտրոնական հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ին այցելել էր ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ուղեկցում էին ԳՇ պետի տեղակալ, գեներալլեյտենանտ Է.Ապրիամովը, ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ.Խաչատրյանը: Նախարարը անձամբ հանդիպել է մի քանի հիվանդների հետ, զրուցել նրանց հետ, մանրամասն տեղեկացել նրանց բուժման գործընթացի մասին:Հոսպիտալի պետը զեկուցել է հոսպիտալի ընդհանուր աշխատանքների, բուժզննումների, բուժօգնության և ստացիոնար աշխատանքների ծավալների ու բնույթի մասին: Հոսպիտալի ողջ աշխատանքներին հետևելով ՊՆ Սեյրան Օհանյանը տվել է նաև համապատասխան հանձնարարականներ: