ԻՊ- ն ավելի քան 100 ասորի է սպանել
«Իսլամական պետության» ծայրահեղականները Սիրիայի հյուսիս-արևելքում ավելի քան 100 ասորիների են սպանել, տեղեկացրել է Քրդական ինքնապաշտպանական ուժերի ղեկավար Ռիդուր Խալիլը։
«Ահաբեկիչները հաշվեհադարդար են տեսել խաղաղ բնակիչների հետ այն պատճառով, որ վերջին շրջանում վնասներ են կրել Ալ Ջազիրա շրջանում»,- ասել է Ռիդուր Խալիլը: Նա տեղեկացրել է, որ այժմ կատաղի մարտեր են ընթանում Թել Խամիսա բնակավայրի համար, որտեղ գտնվում է «Իսլամական պետության» խոշորագույն հենակետը:
Քրդական ինքնապաշտպանության ուժերի ղեկավարը հայտնել է, որ ահաբեկիչների մոտ այժմ կա 298 քրիստոնյա: «Ծայրահեղականների հարձակման հետևանքով դատարկվել է 38 գյուղ, որտեղ այրվել են տներ, դպրոցներ, եկեղեցիներ: Շուրջ 5 հազար փախստականներ ապաստան են գտել Հասաքե, Ղամիլշի և Դերբասիա գյուղերում»,- ասել է նա՝ միջազգային հանրությանը կոչ անելով քայլեր ձեռնարկել գերիներին ազատ արձակելու ուղղությամբ: