Միջազգային

Գտնվել է Պիկասոյի 13 տարի առաջ գողացված կտավը

ԱՄՆ մաքսայինները գտել եւ առգրավել են 13 տարի առաջ գողացված Պիկասոյի Վարսահարդարը կտավը: Այն գողացել էին 2001 թ-ին Ֆրանսիայից եւ փոստային ծառայության միջոցով Բելգիայից ուղարկել ԱՄՆ, BBC-ին հայտնել է Նյու-Յորքի արևելյան շրջանի դատախազ Լորետա Լինչը:

Ֆրանսիական իշխանություններին պատկանող կտավը գողացվել է անհայտ հանգամանքներում՝ Փարիզի Պոմպիդու կենտրոնի թանգարանային պահեստից: 2014-ի դեկտեմբերին նկարը Բելգիայից ուղարկվել է ԱՄՆ՝ փաստաթղթում այն նկարագրելով որպես 30 եվրո արժողությամբ «կրկնօրինակ»: Երբ ծանրոցը հասել է Նյու Յորք, նկարը բռնագրավվել է մաքսային ծառայության աշխատակիցների կողմից, որից հետո Բրուքլինի դատարան բողոք է ներկայացվել մաքսանենգության մասին:

Կարդացեք նաև

Back to top button