

Աժ ԲՀԿ խմբակցությունում դեռ շարունակվում են խմորումները: Քառօրյա աշխատանքների վերջին օրվա սկզբից Աժ-ի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ԲՀԿ պատգամավոր, մեծամասնական ընտրակարգով ընտրված Մուշեղ Պետոյանը դուրս է եկել խմբակցությունից: Հիշեցնենք, որ խմբակցությունը լքելու հարցում ազատ են միայն նրանք, ովքեր մեծամասնական ընտրակարգով են ընտրվել:
Օրենսդրությունը նրանց չի կաշկանդում ոչ միայն կուսակցությունը, այլ նաեւ խմբակցությունը լքելու հարցում: Այլ է իրավիճակը ԲՀԿ համամասնական ցուցակով ընտրված պատգամավորների դեպքում. նրանք կաշկանդված են օրենսդրության պահանջով եւ խմբակցությունը լքելու դեպքում պետք է վայր դնեն նաեւ մանդատը:
Հենց դա է պատճառը, որ ԲՀԿ-ականներից ոմանք թեեւ հայտարարություններ արել են, բայց դեռ չեն շտապում հստակեցնել ՝ ուժի մեջ են մնում խմբակցությունը լքելու իրենց հայտարարությունները, թե նրանք կբավարարվեն կուսկացությունը լքելով, բայց խմբակցության մեջ մնալով:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունն իրենց դիմումի համաձայն լքել են նաև պատգամավորներ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Դավիթ Քոչարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Գրիգորի Մարգարյանը:




