Մշակույթ

Օռնելա Մուտիին դատապարտել են ազատազրկման՝ Պուտինի հետ ընթրելու համար

Ճանաչված իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման եւ 600 եվրո տուգանքի՝ խարդախության մեղադրանքով. նա չի մասնակցել ներկայացմանը՝ Վլադիմիր Պուտինի հետ բարեգործական ընթրիքին ներկա լինելու պատճառով, հայտնում է Messagero Veneto- ն։

Դերասանուհին 2010 թ. թատրոն չի ներկայացել, որպեսզի խաղա գլխավոր դերում, իսկ ֆինանսական տույժի չենթարկվելու համար էլ թատրոնի ղեկավարությանն է ներկայացրել հիվանդության մասին տեղեկանք։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դերասանուհին ոչ թե հիվանդ է եղել, այլ գտնվել է Ռուսաստանում՝ վարչապետ Պուտինի հետ մասնակցել է բարեգործական միջոցառման։

Սակայն բանտարկության փոխարեն 59- ամյա Մուտիին դատարանը թույատրել է թատրոնին վճարել 30 հազ. եվրո՝ բաց թողնված շահույթի դիմաց։

Կարդացեք նաև

Back to top button