Հասարակություն

Պետական խորհրդանիշերը պետք է փոխվեն, պնդում են կոմպոզիտորն ու գեղանկարիչը

hasmikmartirosyan

Նկարիչ Հաղթանակ Շահումյանը և Կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանն այսօր հերթական անգամ հիմնավորել են ՀՀ խորհրդանիշերը փոխելու իրենց տեսակետը։

Ըստ Արամ Սաթյանի՝ 1918 թվականի Առաջին հանրապետության կայացման ժամանակ այդ խորհրդանիշերը ընտրվել էին մեկ  տարով և հետագայում պետք է փոխվեին: «Պետք է կամք ունենանք, որպեսզի օրհներգը փոխենք՝ խոսելով երաժշտական լեզվով»,- ասել է կոմպոզիտորը՝ որպես տարբերակ նշելով Գաբրիել Երանյանի «Հայաստան» երգը կամ էլ Արամ Խաչատրյանի ձոներգը։

«Մեր զինանշանն էլ  օտարական է, ռուսականին նմանեցված: Մենք պետք է այնպես ներկայանանք, որ մեր դրոշը տեսնողը երբեք չմոռանա>,- իր հերթին ընդգծել է գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը։

Կարդացեք նաև

Back to top button