
Ուկրաինայի հակամարտության մեջ երկու կողմերն էլ մեղավոր են. մարդու իրավունքների վիճակին նվիրված իր ամենամյա զեկույցում գրել է Amnesty International ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունը: Պատերազմ մղող երկու կողմերը մշտապես խախտում են պատերազմ վարելու կանոնները՝ հարվածներ հասցնելով խիտ բնակեցված վայրերին: Այս ընթացքում ռազմական գործողությունների զոհ են դարձել հազարավոր մարդիկ: Amnesty International-ի կարծիքով՝ հրադադարն Ուկրաինայում չափազանց փխրուն է։ Բացի այդ, այն ապահովող Մինսկի բանակցությունները պատասխան չեն տվել արյունահեղության մեղավորի մասին հարցին։
Կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին կարծում է, որ Ուկրաինա զենքի մատակարարումները կվատթարացնեն իրավիճակը և կհանգեցնեն մարդու իրավունքների նոր խախտումների։ Նրա կարծիքով՝ հակամարության երկու կողմերը ռազմական հանցագործություններ են թույլ տվել և կիրառել արգելված զենք։
Amnesty International- ը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին հրաժարվել վետոյի իրավունքից այն դեպքերում, որտեղ ցեղասպանություն եւ այլ զանգվածային հանցագործություններ են տեղի ունենում: Ըստ իրավապաշտպան կազմակերպության, Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի օգտագործման ռիսկը թույլ չի տվել Անվտանգության խորհրդին որեւէ արդյունավետ միջոց կիրառել՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակ կարգավորման հետ:




