


Ազգային ժողովն այսօր շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Քննարկումները թեժացել են ոչ իշխանական ուժերի կողմից արտահերթ կարգով օրակարգ ընդգրկված նախագծի շուրջ: Հեղինակներն առաջարկում են ԱԺ հայտարարությամբ ամրագրել Հայաստանում կառավարման ճգնաժամի առկայությունը: Փաստաթղթի տակ, ի դեպ, նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ստորագրությունն է, բայց քննարկումն ընթացել է առանց ԲՀԿ-ական պատգամավորների. երեկ, հիշեցնենք, խմբակցությունը հայտարարել է քառօրյան բոյկոտելու մասին: Իսկ կառավարման ճգնժամի մասին հայտարարության քննարկումն Ազգային ժողովում, ըստ էության, վերածվել է քաղական ճգնաժամի մասին քննարկման:




