

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016 թվականի կեսից, ТАСС գործակալությանը հայտնել է Ուրալի մաքսային վարչության ղեկավար Վյաչեսլավ Գոլոսկոկովը: «Մաքսային օրենսգրքի նախագծի մշակումն ավարտվել է, այն գտնվում է միջպետական համաձայնեցման փուլում»,- ասել է Գոլոսկոկովը:
Նրա խոսքով՝ փաստաթուղթը պարունակում է մաքսային հսկողության նոր մոտեցումներ: Նոր օրենսգիրքը նախատեսում է մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային գրանցման համակարգ: Պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես Մաքսային միության նոր անդամ, և Ղրղզստանը, որը նոր է պատրաստվում միանալ միությանը, արդեն չեն կարողանա ազդել փաստաթղթի վրա: «Այդ փաստաթուղթը մշակել են Մաքսային միության անդամները՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը»,- նշել է Գոլոսկոկովը:




