

Կապույտ էկրանի հմայքը՝ Նարա Շլեպչյան՝ անուն, որը հայտնի է յուրաքանչյուր հայի: Չունենալով թատերական կրթություն՝ կարողացավ գտնել բեմական խոսքի, հաղորդավարական արվեստի միավորման ձևերը։ Համադրելով ու մշակելով նոր սկզբունքներ՝ հիմք դրեց ազգային հաղորդավարական դպրոցին:
Նարա Շլեպչյանն այսօր 80 տարեկան է։ Որպես կանոն կնոջ տարիքը չեն ընդգծում, բայց տիկին Շլեպչյանի պարագայում վստահորեն կարող ենք ասել՝ տարիները անցել են Հանրապետության ժողովրդական արտիստուհու կողքով: «Ռադիոլուրը» շնորհավորում է ուսուցչուհի, սերունդներ կրթող Նարա Շլեպչյանի ծննդյան տարեդարձը։




