Միջազգային

Թուրքիան դուրս բերեց Սուլեյման Շահի աճյունը. Դեմասկոսը խոսում է Անկարայի եւ ԻՊ- ի սերտ կապի մասին

«Դամասկոսն իրեն իրավունք է վերապահում պատասխանել թուրքական ագրեսիային»,- հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարարը: Ֆեյսալ Մեքդադը Անկարային մեղադրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անսահմանափակ աջակցություն ցուցաբերելու մեջ։

«Սիրիան միջազգային հանրության ու Եվրամիության դատին է հանձնում Թուրքիայի ագրեսիան»,- ասել է Մեքդադը՝ մեկնաբանելով թուրքական բանակի գործողությունները:

Թուրքական զինուժը նախօրեին ներխուժել է Սիրիայի հյուսիս՝ Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման Առաջինի պապի՝ Սուլեյման Շահի աճյունը դուրս բերելու համար: Գիշերն իրականացված հատուկ գործողությանը մասնակցել է 700 զինվոր, 100 միավոր տեխնիկա:

Նշենք, որ Դամասկոսը կասկածի տակ է դնում Անկարայի այս քայլի իրական դրդապատճառները:Սիրիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ դամբարանը գտնվում է այն վարյում, որտեղ «Իսլամական պետությունը» ոչնչացնում է եկեղեցիներ, մզկիթներ:Սակայն Սուլեյման Շահի դամբարանի վրա երբեք չեն հարձակվել։ «Դա նույնպես վկայում է ահաբեկիչների և Թուրքիայի միջև առկա սերտ կապի մասին»,- հայտարարել է Սիրիայի արտգործնախարության ներկայացուցիչը։

Back to top button