
Եվրոպա մատակարարվող գազի դիվերսիֆիկացման խնդիրը լուծելու համար Եվրահանձնաժողովը մտադիր է համագործակցել Ադրբեջանի ու Թուրքմենստանի հետ, հայտնում է Spiegel-Online-ը` հղում անելով ԵՄ Էներգետիկ միության համար պատրաստված 2 փաստաթղթերին։
Համաձայն դրանց` այս տարի Եվրամիությունը մտադիր է փոխըմբռնման հուշագրեր ստորագրել Բաքվի և Աշգաբադի հետ, որոնք պետք է դառնան Եվրոպան կապույտ վառելիքով անխափան ապահովելուն ուղղված փաթեթի մի մասը, որը ծրագրվում է մշակել մինչև 2016թ.։
«ԵՄ-ն կօգտագործի բոլոր արտաքին քաղաքական լծակները՝ արտադրող և տարանցիկ երկրների հետ էներգետիկ ռազմավարական համագործակցությունն ամրապնդելու համար»,- գրում է պարբերականը։ Նշվում է, որ Եվրամիությունը մտադի է համագործակցել նաև Ալժիրի, Թուրքիայի, մերձավորարևելյան և աֆրիկյան մի շարք պետությունների հետ:




