Միջազգային

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հերքել է Գալիպոլիի միջոցառումները չեղարկելու մասին լուրերը

Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է թուրքական անգլալեզու Todays Zaman պարբերականի այն տեղեկությունը, թե ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել: Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում Թուրքիայի ԱԳ նախարարությունից հայտնել են, որ Գալիպոլիի (Չանաքալե) ճակատամարտի 100-ամյակի միջոցառումները նախատեսվածի պես տեղի են ունենալու ապրիլի 24-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Sunday’s Zaman ի փոխանցմամբ Թուրքիայի կառավարությունը չեղյալ է հայտարարել  ապրիլի 24-ին ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նախատեսվող Չանաքալեի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությունը: Որոշման պատճառը, պարբերականի փոխանցմամբ, կապված է միջազգային արձագանքի եւ աշխարհի առաջնորդների Թուրքիա այցելելու հրավերը մերժելու հետ՝ պատճառաբանելով, որ Անկարան ստվերում է Երեւանում անցկացվելիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  ոգեկոչման արարողությունները:

Կարդացեք նաև

Back to top button